211652_close_icon
views-count5667 դիտում article-date 12:25 23-09-2017

Քննարկվել է Հայաստանի կողմից առաջիկայում ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի ղեկավարությունը ստանձնելու հարցը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Կապակցելով Եվրոպան» համաժողովի շրջանակներում հանդիպել է տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Վիոլետա Բուլչին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպման հրավերի համար։ «Առավելապես ուրախ եմ Ձեզ հետ անմիջական հանդիպման համար, քանի որ սա երկուստեք հետաքրքրություններ քննարկելու և հետագա համագործակցությունն ամրապնդելու համար նոր ուղիներ գտնելու լավ հնարավորություն է»,- նշել է Վահան Մարտիրոսյանը։ Կողմերը քննարկել են նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» և Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կառուցման ընթացքը` որպես ԵՄ տրանսպորտային համակարգի մաս։ Նախարարը հայտնել է, որ որոշ հատվածներում շինարարությունը հաջողությամբ ընթանում է, իսկ ծրագրի հարավային հատվածում բարդ ենթակառուցվածքների կառուցման ծրագիրը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում։ Ներկայացվել է նաև ճանապարհների անվտանգությունն ու այս ուղղությամբ կառավարության 5-ամյա գործողությունների ծրագիրը։ Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու նախագիծը։ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ այն քննարկման փուլում է, և ուրախ կլինի տեսնել նաև ԵՄ մասնակցությունը ուղևորափոխադրման ոլորտի այս կարևոր ծրագրին։ Քննարկվել է նաև Հայաստանի կողմից առաջիկայում ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի ղեկավարությունը ստանձնելու հարցը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր