211652_close_icon
views-count3965 դիտում article-date 12:38 23-09-2017

Հայ մաքսավորները հաղթել են մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Բելառուսի Բրեստ քաղաքում մինի-ֆուտբոլի մաքսային ծառայությունների միջև անցկացված 11-րդ միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղրղզստանի մաքսային ծառայությունների թիմերը, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թիմը զբաղեցրել է առաջին տեղը և առաջին անգամ դարձել մրցաշարի հաղթող: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսի թիմը, իսկ երրորդը Ուկրաինայի մաքսավորներն են եղել: Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին մրցաշարի հաղթողի գավաթը հանձնել և պարգևատրել է Բելառուսի Մաքսային պետական կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր