211652_close_icon
views-count4940 դիտում article-date 10:11 23-09-2017

Օրենքով կսահմանափակվեն վարչապետի լիազորությունները պաշտպանության և անվտանգության ոլորտում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծ: Այսօր գործում է 2008թ. նոյեմբերի 28-ին ընդունված օրենքը: Չնայած օրենքի առկա­յությանը, կառավարությունը որո­շել է ոչ թե փոփոխություններ և լրացումներ կատարել գործող օրենքում, այլ բոլորովին նոր օրենք ընդունել: Պատճառը, թերևս, փոփոխությունների մեծ ծա­վալն է, որն առաջարկվում է նոր օրենքի նախագծով: Ամենաէականը, թերևս երկրի պաշտպանության կազմակերպման ոլորտում լիազորությունների վերաբաշխումն է: Նոր նախագծով բավական լուրջ լիազորություն­ներ են նախատեսված Անվտան­գության խորհրդի համար: Օրենսդրորեն էականորեն նվա­զեցվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում վարչապետի լիազորությունները: Բա­ցառված չէ, որ դա արվում է ապագա վարչապետի կոնկրետ անձը նկատի ունենալով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր