211652_close_icon
views-count6162 դիտում article-date 09:53 23-09-2017

Ուշագրավ մանրամասներ ԱԺ-ում վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից մեզ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան ԱԺ-ում վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասին, ինչի արդյունքում աշխատանքից ազատվել են ԱԺ գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանն ու հաշվապահության երկու աշխատակից: Պարզվել է, որ երկու հաշվապահներին արձակուրդ է տրվել, բայց հետո նրանց ժամկետից շուտ ետ են կանչել, հետո նորից արձակուրդ ուղարկել: Եվ ամեն անգամ արձակուրդից ետ կանչելու և հավելյալ աշխատանքով ծանրաբեռնելու համար բյուջեից հսկայական գումարներ են դուրս գրվել: Հատկանշական է, սակայն, մեկ այլ փաստ. այս բոլոր որոշումների հետ ի պաշտոնե առնչություն է ունեցել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: Բայց հիմա նա պատգամավորական մանդատի բարիքներն է վայելում, իսկ Մինասյանին ու երկու հաշվապահներին աշխատանքից ազատել են: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, սակայն, հերքեց այս լուրերը` ասելով, որ որևէ մեկին աշխատանքից չեն հեռացրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր