211652_close_icon
views-count29450 դիտում article-date 09:33 23-09-2017

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. «Թումո»-ի մոտ բախվել են Mercedes-ն ու թիվ 13 երթուղին սպասարկող Газель-ը, իսկ վերջինը՝ կայանված վիճակում գտնվող 2 Nissan-ների, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:25-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ «Թումո» կրթական-նորարական կենտրոնի մոտ, բախվել են Mercedes մակնիշի 70 MF 101 համարանիշի և թիվ 13 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2365 Տ համարանիշի ավտոմեքենաները: Վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 35 MR 916 համարանիշի և Nissan մակնիշի 20 US 673 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր