211652_close_icon
views-count2566 դիտում article-date 21:59 22-09-2017

Թիլերսոնը հորդորել է Մոսկվային և Վաշինգտոնին՝ շփման կետեր փնտրել

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարևոր է համարել ԱՄՆ-ի և ՌԴ-ի կողմից շփման կետերի որոնումը, չնայած լարված հարաբերություններին։ Այդ մասին գրում է РИА Новости-ն: «ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են: Բայց կարևոր է, որ 2 միջուկային տերությունները շփման կետեր փնտրեն»,- ասել է նա ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ինչպես հայտնում է աղբյուրը` որպես համագործակցության օրինակ պետքարտուղարը նշել է Սիրիան:

Նմանատիպ նյութեր