211652_close_icon
views-count4742 դիտում article-date 20:44 22-09-2017

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպմանը

«Կապակցելով Եվրոպան» համաժողովի շրջանակներում երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի, Արևելյան գործընկերների, ԵՄ խորհրդարանի նախագահության եռյակի (Էստոնիա, Բուլղարիա և Ավստրիա), Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ: Նախարարական հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև ֆինանսական աջակցության կարիք ունեցող նոր նախագծեր, որոնք կարող են գրավել ԵՄ ֆինանսական կառույցների ուշադրությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել Արևելյան գործընկերության երկրներում տրանսպորտային բարեփոխումների հիմնական քաղաքականությունների առաջընթացին, խոչընդոտներին, ճանապարհային անվտանգության խնդիրների համար ավելի սերտ համագործակցությանն ու ֆինանսական աջակցությանը, ԵՄ-Չինաստան կապող հարթակի շրջանակներում հնարավոր համագործակցությանը, ավելի մաքուր տրանսպորտի ֆինանսավորմանը: Ներկայացվել են հաջողության հասած տրանսպորտային ֆինանսավորման ծրագրերը, մասնավոր հատվածների միջև փորձի փոխանակման ուղղությունները: Քննարկվել են տրանսպորտային, սահմանային ծրագրերին, դրանց ֆինանսավորմանն ու կառավարմանը, ներդրումային քաղաքականության մշակմանը, ցածր արտանետումների ապահովմանը, տրանսպորտային առաջնային ծրագրերի զարգացման աջակցությանը վերաբերող և օրակարգային մի շարք այլ հարցեր։ Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ խորհրդարանի Էստոնիայի նախագահության կողմից։ Այն հաջորդում է Սոֆիայի տարածաշրջանային ներդրումային կոնֆերանսին և նպատակ ունի աջակցելու Արևելյան գործընկեր երկրների «TEN-T» միջանցքների ընդլայնմանը, հասնելու ԵՄ-ի տրանսպորտային գործառնական չափանիշներն ու քաղաքականություն միավորելուն: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր