211652_close_icon
views-count6029 դիտում article-date 19:08 22-09-2017

Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը

Սեպտեմբերի 28-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը: Փառատոնը մեկնարկել է 2014 թվականից և իրականացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այն մշակութային կարևոր իրադարձություն է` կոչված ավանդական երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը: Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ: Փառատոնն այս տարի տեղի կունենա նաև Արցախում: Կմասնակցեն 19 երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վան», «Վերադարձ», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Մարաթուկ», «Տավրոս», «Մշո հավքեր» (Գավառ), ինչպես նաև վեց նոր խմբեր՝ «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ»: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն նաև ֆիլմեր հայկական երգի ու պարի երախտավորների վերաբերյալ՝ որպես արժևորում նրանց գործունեության ու մեզ փոխանցված ավանդի:

Նմանատիպ նյութեր