211652_close_icon
views-count4327 դիտում article-date 18:32 22-09-2017

«Հայաստանի թվային օրակարգը» կբարձրացնի կառավարման արդյունավետությունն ու թափանցիկությունը

Կառավարության նիստում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքների մեկնարկի մասին։ «Թվային օրակարգի մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովմանը, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորմանը: Այդ գործում մենք ներգրավել ենք փորձառու միջազգային և տեղական մասնագետների։ Ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ»,- ասել է վարչապետը: Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման ընթացքում սերտ համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն և «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ տվյալները։

Նմանատիպ նյութեր