211652_close_icon
views-count2782 դիտում article-date 10:52 22-09-2017

Ո՞ւր են մեր գյուղմթերքները. «Հայկական ժամանակ».

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խիստ տարօրինակ բաներ են կատարվում մեր գյուղատնտե­սությունում: Ինչպես պարզվեց նախօրեին ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնա­կան ցուցանիշներից՝ օգոստոսին մեր գյուղարտադրանքի ծավալներն անցած տար­վա համեմատ նվազել էին մոտ 25 տոկոսով: Այսպես: ՀՀ մաքսային ծառայու­թյան հրապարակած տվյալներով՝ 2017թ. առաջին կիսամյակում բու­սական ծագման ապրանքների ար­տահանման ծավալը կազմել է մոտ 21 միլիոն դոլար: ՊԵԿ տեղեկան­քում այդ ապրանքները ներկայաց­ված են 0601- ից մինչև 1501 կոդե­րը: Խոսքը կարտոֆիլի, լոլիկի, լոբազգիների, կաղամբի, գազարի, խաղողի, սեխի, ձմերուկի, մրգերի մասին է: Անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն խմբի մեջ ներառված ապրանքների ար­տահանման ծավալը եղել է ավելի քան 34 միլիոն դոլար: Նվազումը 13 միլիոն դոլար է, կամ մոտ 40 տոկոս: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած մեկ այլ տեղեկան­քի համաձայն՝ այս տարվա առա­ջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան նույն այդ ապրանքնե­րի արտահանման ծավալը կազմել է մոտ 18 միլիոն դոլար: Մինչդեռ ան­ցած տարվա նույն ժամանակա­հատվածում այդ թիվը գրեթե 31 միլիոն էր: Նվազումը կրկին 13 միլիոն դոլար է, բայց տոկոսային արտա­հայտությամբ 58 տոկոս»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր