211652_close_icon
views-count8914 դիտում article-date 10:43 22-09-2017

Ռոնալդո. «Ռեալն» ունի Ռոնալդու և Բենզեմա

«Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն կարծիք է հայտնել մադրիդյան ակումբում հարձակվողների հետ կապված իրավիճակի մասին: Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնությունում որակազրկման պատճառով բաց թողեց Իսպանիայի առաջնության 4 հանդիպում, իսկ Կարիմ Բենզեման վնասվածք ունի: ««Ռեալը» իդեալական վարվեց, որ Մորատային բաց թողեց: Նա ունի Ռոնալդու՝ աշխարհի լավագույն խաղացողին, և Բենզեմային, այնպես որ նրանց ևս մեկ կենտրոնական հարձակվող պետք չէ: Վերջին տարիներին «Ռեալը» ցույց տվեց, թե ինչի է ունակ: Նման իրավիճակներ նախկինում էլ են ծագել, սակայն ակումբը այնուամենայնիվ տիտղոսներ է նվաճել: Հուսով եմ, լավ արդյունքները կվերադառնան», ասել է Ռոնալդոն: 5 տուրից հետո «Ռեալը» Լա Լիգայում զբաղեցնում է 8-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր