211652_close_icon
views-count7801 դիտում article-date 12:16 22-09-2017

Էրդողանի՝ Նյու Յորք այցելությունը հերթական միջադեպով է ուղեկցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Նյու Յորք հերթական անգամ խաղաղ չի անցել։ «Մարիոթ» հյուրանոցում Ամերիկայի Թուրքական ազգային կոմիտեի առջև նրա ելույթի ժամանակ 4 հոգի բողոքի ակցիա են կազմակերպել՝ բարձրացնելով «Դու ահաբեկիչ ես» պաստառներ, հայտնում է Buzzfeed-ը։ Ակցիայի մասնակիցներից մեկը Էրդողանին ասել է. «Դու ահաբեկիչ ես: Դուրս կորիր իմ երկրից»: Ակցիայի բոլոր մասնակիցներին դուրս են հանել դահլիճից։ Այդ ընթացքում սև կոստյումներով տղամարդիկ «դու ահաբեկիչ ես» արտահայտությունը արած տղամարդու թևերը ոլորել են, իսկ այդ ընթացքում նրանցից մեկը հարվածել է տղամարդու դեմքին: Դրան հետևել է քաշքշուկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր