211652_close_icon
views-count4108 դիտում article-date 09:40 22-09-2017

Գալուստ Սահակյանը չի վիրավորվել Կարեն Կարապետյանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն օրերս հայտարարել էր, թե որպես երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին փոխարինող չի տեսնում նաև նրա պաշտոնավարման ավարտից հետո, հետևաբար նա պետք է ստանձնի կառավարման դերը: Սակայն վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, բավական կոպիտ հակադարձել էր` չի ցանկանում մասնավոր անձանց կարծիքներ մեկնաբանել: «Ժողովուրդ»-ը Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց. Կարապետյանի հայտարարությունից վիրավորված չէ՞, այսինքն` ՀՀԿ փոխնախագահի կարծիքը նշանակություն չունի՞: «Իմ կարծիքն է, մեկը կմեկնաբանի, մեկը չի մեկնաբանի, մյուսը կսպասի դեռևս: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, վիրավորական որևէ բան չեմ տեսնում: Ես իսկապես իմ անձնական տեսակետն եմ հայտնել»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր