211652_close_icon
views-count7176 դիտում article-date 23:48 21-09-2017

Դիեգո Կոստան տեղափոխվեց «Ատլետիկո»

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան պաշտոնապես վերադառնում է «Ատլետիկո»: Երկու ակումբներն էլ հաստատել են ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ատլետիկո»: Կոստան մոտ ժամանակներս բուժզննում կանցնի և մադրիդյան ակումբի հետ պայմանագիր կկնքի: Տրանսֆերի արժեքը չի հրապարակվել, սակայն մամուլում նշել են, որ «Չելսին» Կոստայի դիմաց կստանա մոտ 60 մլն եվրո: Նշենք, որ տրանսֆերային արգելքի պատճառով Կոստան» չի կարող խաղալ «Ատլետիկոյի» կազմում մինչև հունվար: Ավելի վաղ Կոստան ընդհարում էր ունեցել «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ և հրաժարվել թիմի ենթակայության տակ վերադառնալ:

Նմանատիպ նյութեր