211652_close_icon
views-count14033 դիտում article-date 21:23 21-09-2017

Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը Անկախության տոնին լավագույն նվերն արեց՝ դուրս գալով եզրափակիչ

Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչ փուլի թայ-բրեյքը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիեր-Լագրավի հետ պարզապես ինֆարկտային մրցամարտ անցկացրեց: Թայ-բրեյքի բոլոր փուլերում այդպես էլ հաղթող չճանաչվեց. Արոնյանը գրեթե ամեն անգամ հաղթական դիրք էր ստանում, սակայն հետո ցավալիորեն բաց թողնում այն: Ամեն ինչ որոշվեց «Արմագեդոնում», որտեղ սպիտակներով խաղացող Արոնյանը միայն հաղթանակ պետք է տաներ, քանի որ ոչ-ոքին հաշվում է մրցակցի օգտին: Ու Լևոնը հաղթեց: Ծաայրաստիճան բարդ հաղթանակ: Բայց միաժամանակ հրաշալի նվեր էր հայ մարզասերներին և լավագույն նվերը՝ Անկախության տոնին: Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ և աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու ուղեգիր ստացավ: Եզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի չինացի Դինգ Լիրենը, որը պայքարից դուրս թողեց ամերիկացի Ուեսլի Սոյին: Նշենք, որ եզրափակիչում չորս պարտիա կանցկացվի: Վաղը մրցաշարում հանգստյան օր է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր