211652_close_icon
views-count4748 դիտում article-date 21:02 21-09-2017

Արցախում «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդն այցելել և աջակցություն է տրամադրել կարիքավոր և բազմազավակ մի շարք ընտանիքների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհրդի անդամներն այցելել են Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Հայկաջուր և Նոր Այգեստան գյուղերում ապրող կարիքավոր մի շարք ընտանիքների: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի առաջատար կուսակցության կանանց խորհրդի անդամները հագուստ, սնունդ և գրենական պիտույքներ են նվիրել ավելի քան տասն ընտանիքների: ԱՀԿ կանանց խորհրդի նախագահ Ռոմելա Դադայանն ասել է, որ կուսակցության կանանց խորհուրդն ամեն տարի ծրագիր է կազմում Արցախի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակին ծանոթանալու համար: «Երրորդ տարին է, ինչ գործում է մեր ծրագիրը, և այս անգամ որոշել ենք այցելել Նոր Մարաղա, Հայկաջուր և Նոր Այգեստան գյուղերի սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին»,- նշել է Ռ. Դադայնը և ավելացրել, որ այդ հարցում աջակցել է ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Ռ. Դադայանի խոսքով՝ մինչ այս կանանց խորհուրդն այցելել էր Ստեփանակերտում, Շուշիում և Մատաղիսում ապրող սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների: Ծրագրի շրջանակում ԱՀԿ կանանց խորհրդի անդամները այցելել են նաև Նոր Մարաղա, Հայկաջուր և Նոր Այգեստան համայնքների դպրոցներ, հանդիպել ուսուցչական կոլեկտիվների հետ: Հանդիպմանը ԱԺ պատգամավոր Ռոմելա Դադայանը, շնորհավորել է ուսուցչական կազմին՝ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության տոնի առթիվ և նշել, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը պայքարի գնով է ձեռք բերել այն: [url=http://artsakhpress.am/arm/news/72911/azat-hayreniq-kusakcutyan-kananc-khorhurdn-aycelel-ev-ajakcutyun-e-tramadrel-kariqavor-ev-bazmazavak-mi-sharq-yntaniqneri.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր