211652_close_icon
views-count3094 դիտում article-date 21:38 21-09-2017

Իրաքյան ոստիկանությունը ազատագրել է Ալ Հավիջի 9 գյուղ

Իրաքի զինված ուժերի դաշնային ոստիկանությունը ԻՊ զինյալներից ազատագրել է Ալ Հավիջի 9 գյուղեր: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել էր Ալ Հավիջի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Քաղաքը հուլիսի սկզբից ԻՊ-ի գլխավոր շտաբն էր: Ինչպես հայտնում է աղբյուրը` Ալ Հավիջի արևմուտքում գտնվող Շերգատ գյուղի մոտ հարձակման առաջին փուլի ընթացքում զինյալները ոչնչացրել են 45 ահաբեկիչ և 7 ականապատ մեքենա:

Նմանատիպ նյութեր