211652_close_icon
views-count3063 դիտում article-date 19:57 21-09-2017

«Մարիա» փոթորկից հետո Պուերտո Ռիկոյում էլեկտրաէներգիայի վերականգնման համար ամիսներ են պետք

Պուերտո Ռիկոյի մարզպետ Ռիկարդո Ռոսսելոն հայտարարել է, որ կղզում էլեկտրաէներգիայի վերականգնման համար հնարավոր է ամիսներ պետք գան: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Ամեն ինչ կախված է ենթակառուցվածքային վնասներից, ես վախենում եմ, որ դրանք լուրջ վնասված է լինեն ... Եթե այո, ապա մենք պետք է խոսենք ամիսների մասին», - ասել է մարզպետը: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ փոթորկի հետևանքով 1 մարդ է մահացել: Ավելի վաղ Պուերտո Ռիկոյի արտակարգ իրավիճակների ծառայության պետ Աբներ Գոմեսը հայտարարել էր, որ փոթորկի հետևանքով կղզին ամբողջովին ավերվել է:

Նմանատիպ նյութեր