211652_close_icon
views-count8081 դիտում article-date 16:04 21-09-2017

Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ: Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի վերաբերյալ՝ ընդգծելով միջազգային հարթակներում փոխգործակցության խորացման կարևորությունը: Հանդիպմանն անդրադարձ արվեց բարձր մակարդակի առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր