211652_close_icon
views-count2425 դիտում article-date 15:38 21-09-2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մադագասկարի արտգործնախարար Էրի Ռաբարի-Նձակայի հետ: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Էրի Ռաբարի-Նձակային բարեկամ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերով նոր խթան կհաղորդվի երկկողմ հարաբերություններին։ Նախարար Նալբանդյանը ջերմությամբ վերհիշելով անցյալ նոյեմբերին իր այցելությունը Անտանանարիվու՝ շնորհակալություն հայտնեց Մադագասկարին՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման որոշմանը սատարելու համար։ Նախարարները կարևորեցին բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացումը։ Էդվարդ Նալբանդյանը և Էրի Ռաբարի-Նձական հանգամանալից զույց ունեցան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, Երևանում հաջորդ տարի կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր