211652_close_icon
views-count6900 դիտում article-date 13:46 21-09-2017

Դիեգո Ֆորլան. Դանի Ալվեսը Նեյմար-Կավանի միջադեպում իրեն «շեստյորկայի» պես պահեց

Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի ու Էդինսոն Կավանիի միջև [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/18/1077656/]հակամարտությանը:[/url] «Կավանին հարգանքի է արժանի: Նա առաջին տարին չէ, որ իրացնում է 11մ. հարվածներ և դրան պետք է հարգանքով վերաբերվել: Նեյմարը այդպես հաստատ չէր վարվի Մեսիի հետ: Նա չէր ցանկանում, որ Կավանին իրացնի հարվածը և իրեն երեխայի պես պահեց: Նեյմարի ու Կավանիի միջև կոնֆլիկտ առաջացավ, նման բան պատահում է բոլոր թիմերում: Անհասկանալի էր միայն Դանի Ալվեսի պահվածքը: Նա գնդակը չտվեց Կավանիին, այլ՝ փոխանցեց Նեյմարին՝ վարվելով որպես «շեստյորկա», ասել է Ֆորլանը:

Նմանատիպ նյութեր