211652_close_icon
views-count7494 դիտում article-date 13:33 21-09-2017

Մեսին Պրիմերայի 5 տուրում խփել է նույնքան գոլ, որքան՝ ամբողջ «Ռեալը»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության 5 տուրերում խփել է 9 գոլ. նույնքան, որքան «Ռեալի» բոլոր խաղացողները միասին վերցրած՛ Առաջնության մեկնարկում մադրիդցիները հաղթել են «Դոպերտիվոյին» (3:0) և «Սոսյեդադին» (3:1), ոչ-ոքի խաղացել «Վալենսիայի» (2:2) ու «Լևանտեի» (1:1) հետ, իսկ երեկ պարտվեցին «Բետիսին» (0:1): Մեսին պոկեր ձևակերպեց «Էյբարի» հետ խաղում (6:1), հեթ-տրիկ՝ «Էսպանյոլի» հետ խաղում (5:0) և դուբլ՝ «Ալավեսի» հետ խաղում (2:0): Ընդհանուր առմամբ, «Բարսելոնան» 5 տուրերում խփել է 17 գոլ և 15 միավորով միանձնյա առաջատարն է:

Նմանատիպ նյութեր