211652_close_icon
views-count2242 դիտում article-date 13:54 21-09-2017

«Հայրենակիցներ» ծրագրով 10 տարում Ռուսաստան է արտագաղթել 42.000 ՀՀ քաղաքացի

2007-2016 թվականներին «Հայրենակիցներ» ծրագրով Ռուսաստանում ընտանիքներով բնակություն է հաստատել 584,9 հազար մարդ, հայտնում է [url=https://russian.rt.com/russia/news/431936-rossiya-vernulis-rossiyane]Russia Today[/url]-ը, հղվելով ՌԴ ՆԳ նախարարությանը: Ամենից շատ ՌԴ են գալիս Ուկրաինայից: Այս ծրագրով առաջին տեղում է Ուկրաինան՝ 38.8 % ցուցանիշով: Հայաստանը 5-րդ տեղում է՝ 7.2 %-ով (42.000 մարդ): Ղազախստանից գնացածները կազմում են՝ 20,6%, Ուզբեկստանից՝ 12,1%, Մոլդովայից՝ 8,5%, Տաջիկստանից 5,8 %, Ղրղզստանից՝ 2,9%: 2017թ. հունվար-հուլիս ամիսներին ՌԴ են գնացել 71,4 հազար հայրենակիցներ և նրանց ընտանիքի անդամները, 2016-ի նույն ժամանակահատվածում այս թիվը կազմել է 88 հազար:

Նմանատիպ նյութեր