211652_close_icon
views-count2632 դիտում article-date 13:41 21-09-2017

Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ: 26 տարի առաջ մեր պատմության մեջ բացվեց մի նոր էջ` հռչակեցինք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ որոշումը փոխեց Հայաստանի ոչ միայն կարգավիճակը, այլեւ ճակատագիրը, որը միավորում է բոլորիս: Պետություն ունենալը պատիվ է ու առավելություն, եւ այդ գիտակցումով էլ, չնայած բոլոր դժվարություններին ու փորձություններին, մենք կարողացել ենք պահպանել հիմնական արժեքը` պետական անկախությունը: Որպես քաղաքացի` մեզնից յուրաքանչյուրը պետության տերն է, իսկ տերը միշտ հոգ է տանում եւ պատասխանատվություն զգում: Կարեւոր է, որ ամեն մեկս, հեռու թե մոտիկ, մեր սրտում զգանք հայոց պետականությունը, մտածենք նրա մասին, հանուն նրա անենք ամեն ինչ եւ հարգենք մեր երկիրը: Մենք պետք է հավատանք սեփական ուժերին եւ լավատեսությամբ նայենք ապագային: Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր ամեն մի հայրենանվեր ջանքն առանց բացառության աջակցություն է ավելի ուժեղ եւ ավելի կատարյալ պետություն կերտելու գործին: Մենք ի զորու ենք եւ կարող ենք դա անել գլուխներս բարձր, երկրի հանդեպ հավատով եւ սիրով: Մաղթում եմ բոլորիդ առողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր