211652_close_icon
views-count1869 դիտում article-date 13:28 21-09-2017

Մանրուքներից, անառողջ քննադատություններից, միակողմանի մոտեցումներից վեր մնանք. Արամ Ա

«Այսօր ի՞նչի օր է, անկախության օրն է, եկեք, բոլորս մեր մտածումները, զգացումները կենտրոնացնենք անկախության վրա և ամրացնենք մեր հայրենիքի անկախությունը»,- Եռաբլուրում լրագրողներին ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը, անտեսելով լրագրողների հարցերը Հայաստան-Սփյուռք համաժողովում նրա ելույթի վերաբերյալ: «Մենք, ահավասիկ, ունեցանք ազատ, անկախ հայրենիք, բոլորս՝ հայրենաբնակ հայությունն ու Սփյուռքը այնպես անենք, որ մեր հայրենիքի անկախությունն ավելի ամրապնդվի, հզորանանք: Պատմությանը նայեցեք, մեր եկեղեցին Սարդարապատ գնաց, կռվելու համար, իր արյունը թափելու համար վասն հավատո և հայրենյաց: Եկեք հետևաբար, այս մանրուքներից, երբեմն անառողջ քննադատություններից, միակողմանի մոտեցումներից վեր մնանք և բոլորս միասնաբար աշխատենք հայրենիքի ամրապնդման համար»,- ասաց Արամ Ա. Կաթողիկոսը:

Նմանատիպ նյութեր