211652_close_icon
views-count2507 դիտում article-date 12:23 21-09-2017

Նավթի համաշխարհային գները կրկին իջել են

Այս տարվա մայիս ամսից մինչ այսօր նավթի ամենաբարձր գների արձանագրումից հետո դրանք կրկին նվազում են։ Այդ են վկայում միջազգային էլեկտրոնային բորսաներում առևտրի տվալները։ Այսօր առավոտյան Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0.23 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 56,16 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,12 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.63 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր