211652_close_icon
views-count2864 դիտում article-date 10:36 21-09-2017

Կարեն Կարապետյանը անտեսում է ՀՀԿ ներկայացուցիչների կարծիքները 2018-ի վարչապետի թեկնածուի մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին պատասխանելով 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հավանականության մասին հարցին՝ այն համատեքստում, որ դրա մասին ավելի ու ավելի շատ են խոսում ՀՀԿ ներկայացուցիչները, վարչապետ Կարեն Կարապետյանը տվել է ուշագրավ պատասխան: Նա հայտարարել է, որ դրանք մասնավոր կարծիքներ են, և ինքը կխոսի, երբ ՀՀԿ-ն դրա վերաբերյալ կունենա պաշտոնական կարծիք: Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իր համար այդպիսի կարծիք գոյություն չունի: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցին զուգահեռ, որտեղ նա ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Ընդ որում, այդ ելույթում ուշագրավ էր այն, որ Սերժ Սարգսյանը քաղաքական գործոնի «կարգավիճակ» տվեց հայկական Սփյուռքին՝ հայտարարելով, որ Արցախի խնդրում արտահայտում է համահայկական տեսակետ և ներկայացնում է Հայաստան-Սփյուռք համաժողովի ուղերձը: Այսինքն՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի պատրաստվում ակտիվ քաղաքականությունից մնալ հեռու, այլև գործնականում ընդլայնում է իր, այսպես ասած, «ներկայացուցչականությունը»: Ընդ որում, այստեղ խնդիրն արդեն ոչ այնքան բուն վարչապետի պաշտոնն է, որքան ընդհանրապես ազդեցությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր