211652_close_icon
views-count5003 դիտում article-date 21:32 20-09-2017

Աշխարհի Գավաթ. Ամեն ինչ կորոշվի թայ-բրեյքում

Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչ փուլի խաղային երկրորդ օրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիեր-Լագրավի հետ: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի: Այժմ այս զույգի հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ): Նշենք, որ թայ-բրեյքում կորոշվի նաև կիսաեզրափակիչ փուլի երկրորդ՝ Դինգ Լիրեն – Ուեսլի Սո մրցավեճի հաղթողը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր