211652_close_icon
views-count36959 դիտում article-date 20:52 20-09-2017

«Կլասիկ խարդախություն» Երևանում. տուժածը դիմել է Գլխավոր դատախազին, հայտնելով, որ բնակարանը վաճառել են վրացու

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով Ոստիկանության Շենգավիթի բաժին է փոխանցվել Երևանի բնակիչ Ամալյա Օհանյանի դիմումը, որը նա հասցեագրել էր ՀՀ գլխավոր դատախազին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Օհանյանը ՀՀ գլխավոր դատախազին գրել է, որ 2012 թվականի հունիսին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սիրանուշ Հովհաննիսյանը, ով աշխատել է Շենգավիթ վարչական շրջանում, իր աղջկա՝ Մարիամ Ազատյանի վստահությունը չարաշահելու եղանակով Շարուրի փողոցի 21 շենքի թիվ 23 բնակարանը գրավադրելով՝ կնքել է անշարժ գույքի գրավի հիփոթեքի և փոխառության պայմանագիր, ըստ որի՝ ամեն ամիս 1.9 տոկոս տոկոսադրույքով տվել է 6 միլիոն 624 հազար դրամ: Դրանից հետո Մ. Ազատյանը նրան վճարել է 16 հազար ԱՄՆ դոլար: Որոշ ժամանակ անց նրանք պարզել են, որ բնակարանը Ս. Հովհաննիսյանը չի անվանափոխել, այլ գաղտնի վաճառել է ինչ-որ քաղաքացու: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Վրաստանի բնակիչ Յուղաբեր Սլյանինն է: Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր