211652_close_icon
views-count3481 դիտում article-date 21:17 20-09-2017

Իսպանիայի ՆԳՆ-ն Կատալոնիայում ոստիկաններին փոխադրել է հերթապահության հատուկ ռեժիմի

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հանձնարարել է սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 5-ը Կատալոնիայում ոստիկանությանը փոխադրել աշխատանքի հատուկ ռեժիմի: Այդ մասին գրում է TACC-ը: «Ոստիկանության ղեկավարությունն արտակարգ ռեժիմի կփոխադրի աշխատանքները պետական անվտանգության մարմինների աշխատակիցների համար»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Կատալոնիայում հերթապահության մեջ գտնվող իրավապահներին արձակուրդ չի տրամադրվի սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 5-ը: Նշենք, որ այսօր Իսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկություններ է կատարել Կատալոնիայի կառավարության մի քանի դեպարտամենտների գրասենյակներում: Ձերբակալվել են Կատալոնիայի էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Մարիա Ժովեն ու եւս 11 մարդ, այդ թվում՝ Կատալոնիայի հարկային գերատեսչության ղեկավարը և հեռահաղորդակցությունների, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աշխատակիցներ: Ամենայն հավանականությամբ խուզարկությունները կարող են կապված լինել ինքնավարության անկախության՝ պլանավորված հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթերի որոնման հետ:

Նմանատիպ նյութեր