211652_close_icon
views-count3218 դիտում article-date 21:46 20-09-2017

Լոնդոնում պայթյունի սպառնալիքի պատճառով մի քանի փողոց է փակվել

Լոնդոնում ոստիկանները կասկածելի փաթեթի մասին հաղորդումից հետո մի քանի փողոց են փակել: Այդ մասին գրում է Interfaxs-ը: Ոստիկանությունը խորհուրդ է տվել, որ քաղաքացիները խուսափեն փողոցներ դուրս գալուց: Փակվել է Լիվերպուլ մետրոյի կայարանի փողոցիը և Ֆինսբերի հրապարակին կից փողոցները: Դեպքի վայրում աշխատում են սակրավորները: «Տեղեկատվությունը մեզ է հասել տեղական ժամանակով 9:52-ին, և մենք այժմ ստուգում ենք այն», - ասել է Լոնդոնի ոստիկանությունը: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Լոնդոնի մետրոյի հարևանությամբ մեքենայի պայթյունի հետևանքով 29 մարդ էր վիրավորվել:

Նմանատիպ նյութեր