211652_close_icon
views-count76006 դիտում article-date 16:40 20-09-2017

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. «Արջի հուշարձան» կոչվող վայրում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ալավերդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Սյունիքի մարզի Կապան-Քաջարան ավտոճանապարհին հայտնաբերված տղամարդու մահվան փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20։30-ի սահմաններում Ոստիկանության Կապանի բաժին տեղեկություն է ստացվել, որ նշված ճանապարհի «Արջի հուշարձան» կոչվող վայրում տղամարդու դի կա։ Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։ Ոստիկաններն ու քննիչները նշված «Արջի հուշարձան» կոչվող վայրում՝ կիսակառույց շինության մեջ, պատշգամբից երկաթյա ձողից մետաղալարով կախված վիճակում հայտնաբերել են Կապան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Վարդան Ա.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վարդան Ա.-ն աշխատում էր Կապանի լեռնահարստացման կոմբինատում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր