211652_close_icon
views-count3790 դիտում article-date 15:59 20-09-2017

Ռուսիշ շվայնե. Ալեքսանդր Լապշինը՝ բելառուսական բանտի մասին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով ազատազրկում է անցկացրել ադրբեջանական և բելառուսական բանտերում, բելառուսական բանտում իր ստացած ահասարսուռ տպավորությունների մասին ներայացրել է «Ռուսիշ շվայնե» վերտառությամբ [url=https://puerrtto.livejournal.com/976958.html]հոդվածում[/url], որը հրապարակվել է Livejournal-ում։ «Դժվար է պատկերացնել, որ բելառուսական մայրաքաղաքի կենտրոնում մի հրեշավոր տեղ կա, որը ֆաշիստական ճամբարի հետ կարելի է համեմատել։ Դա մի իսկական Գեստապո է Եվրոպայի կենտրոնում, որտեղ անօրինականորեն պահում են հարյուրավոր անմեղ մարդկանց՝ պետական հեղաշրջման և այլ կեղծ մեղադրանքներով»,-նշվում է հոդվածում։ Լապշինը խոսել է սարսափելի պայմանների /հակասանիտարական վիճակ, սարսափելի ցուրտ ու խոնավություն, գարշահոտություն, տուբերկուլյոզով հիվանդներ ու ծաղկող կոռուպցիա/ և այլ բազմաթիվ ստորացումների ու տառապանքների մասին, որոնց միջով անցնում են այնտեղ գտնվողները։ Հիշեցնենք, որ բլոգերը, ով Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է, Արցախ այցելելու համար ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 16-ին և արտահանձնվել Ադրբեջանին։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել է 3 տարվա ազատազրկման, սակայն օրեր առաջ Ադրբեջանի նախագահի հրամանով նրան ներում է շնորհվել, ինչից հետո Լապշինը մեկնել է Իսրայել։

Նմանատիպ նյութեր