211652_close_icon
views-count15410 դիտում article-date 13:23 20-09-2017

Մամեդյարովը Նյու Յորքում ԻՀԿ անդամ երկրներին կոչ է արել դադարեցնել համագործակցությունը Հայաստանի հետ

Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության «Ղարաբաղի հարցով շփման խմբի» հանդիպումը, հաղորդում է apa գործակալությունը։ Հանդիպմանը, որին մասնակցել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել՝«Հայաստանի ագրեսիան դադարեցնելու» և բոլոր տեսակի համագործակցությունը Հայաստանի հետ դադարեցնելու համար: Նա նաև կոչ է արել չթույլատրել իրենց տարածքով զենքի և ռազմական տեխնիկայի տարանցումը Հայաստան և հույս է կապել իսլամական աշխարհի հետ։ «Ղարաբաղի հարցով շփման խումբը» Իսլամական համագործակցության կազմակերպությունում ստեղծվել է Թուրքիայի նախաձեռնությամբ՝ 2016 թվականին Ստամբուլում կայացած կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ: Խումբը կազմված է ԻՀԿ-ի անդամ ավելի քան 50 երկրների արտգործնախարարներից

Նմանատիպ նյութեր