211652_close_icon
views-count2460 դիտում article-date 12:57 20-09-2017

Երևանի արտաքին լուսավորության ցանցում ամենօրյա աշխատանքները շարունակվում են

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 989 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Ընթացքում են 2 տարածքի արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:

Նմանատիպ նյութեր