211652_close_icon
views-count8187 դիտում article-date 10:43 20-09-2017

Առողջապահության նախարարը պատուհաս է դարձել հանրության համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատուհաս է դարձել ողջ հանրության համար։ Հերթական «հանճարեղ» մտահղացմամբ հիմա էլ խնդիրներ է ստեղծել սոցշահառուների համար։ Ալթունյանը որոշել է, որ սոցփաթեթներից օգտվելիս անձնագիրը բավարար փաստաթուղթ չէ և պարտադրել է, որ սոցփաթեթի շահառուները ID քարտ ձեռք բերեն, ինչից հետո միայն կկարողանան օգտվել փաթեթներից։ Վերջնաժամկետ է սահմանել հոկտեմբերի 1-ը, ինչի պատճառով անձնագրային բաժանմունքներում հերթեր են գոյացել։ Շատերը ստիպված նույնիսկ հավելյալ գումար են վճարում, որպեսզի կարողանան հերթերից դուրս ստանալ քարտերը ու փորձեն հանգստանալ ինչ-որ տեղ, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս։ Սրանից բացի, Ալթունյանը հանրության զգալի հատվածի դժգոհությունը հրավիրեց իր ուղղությամբ, երբ որոշում կայացրեց, որ հաշմանդամության 3-րդ խմբի ներկայացուցիչները մոտ ապագայում այլևս հնարավորություն չեն ունենա պետպատվերով, այսինքն՝ անվճար բուժօգնություն ստանալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր