211652_close_icon
views-count1297 դիտում article-date 19:15 19-09-2017

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 55/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իջեցնելու և բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Սեպտեմբերի 19-ին, ժամը 12։32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իջեցնելու և բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Սեպտեմբերի 19-ին, ժամը 07:41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 34 ԴՈՍ-ի բնակարաններից մեկի տարեց և վատառողջ բնակիչն ընկել է. բարձրացնելու և մահճակալին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Սեպտեմբերի 19-ին, ժամը 04:47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի տներից մեկի վատառողջ քաղաքացին լոգարանում ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ : Փրկարարները՝ 1945 թ. ծնված Կ. Ք.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր