211652_close_icon
views-count3916 դիտում article-date 23:20 19-09-2017

Թրամը հայտարարել է, որ Ամերիկան իր համար միշտ առաջին տեղում կլինի

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գագաթնաժողովում, ասել է, որ իր համար առաջին տեղում միշտ Ամերիկան կլինի, ինչպես մյուս ղեկավարների համար իրենց երկիրն է: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Ես չեմ ընտրվել, որպեսզի իշխանությունը վերցնեմ, ես ընտրվել եմ, որպեսզի այն տամ ամերիկացի ժողովրդին, քանի որ իշխանությունը նրանց է պատկանում»,- ասել է Թրամփը: Նրա խոսքերով` ԱՄՆ կառավարության առաջին պարտքն է ծառայել ժողովրդին և ապահովել նրա անվտանգությունը:

Նմանատիպ նյութեր