211652_close_icon
views-count5276 դիտում article-date 20:05 19-09-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2017 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» ծրագրից օգտվելու 16 նախնական հայտ՝ 1606.0 մլն դրամ գումարի չափով: 2017 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները՝ «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Ամերիաբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ, «Ինեկոբանկ» ՓԲԸ, «Կոնվերս բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ: Պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող ընկերություններին առաջարկվում է ծրագրից օգտվելու նպատակով մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը գյուղացիական տնտեսությունների հետ կնքել բերքի գնման պայմանագրեր` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած պայմանագրի օրինակելի ձևի և աշխատել նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ: Հիշեցնենք, որ Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12 տոկոս տրամադրվող անվանական տոկոսադրույքով նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվելու է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3 տոկոս: Տրամադրվող վարկի առավելագույն չափը կազմում է 150.0 մլն դրամ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր