211652_close_icon
views-count3574 դիտում article-date 21:05 19-09-2017

Արաբական «քառյակը» հավաստել է Կատարին առաջադրված պահանջները՝ շրջափակումը դադարեցնելու համար

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը հավաստել են Կատարին ներկայացված իրենց պահանջները՝ շրջափակումը դադարեցնելու համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` Արաբական «քառյակի» արտաքին գործերի նախարարները Նյու Յորքում հանդիպում են անցկացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որտեղ հավաստել են Կատարի նկատմամբ իրենց դիրքորոշման միասնությունը։ «Մենք հավաքվեցինք, որպեսզի հավաստենք ճգնաժամի քաղաքական կարգավորման մեր պատրաստակամությունը այն պայմանով, որ Կատարը խոստանա կատարել 13 պահանջներից և 6 սկզբունքներից բաղկացած ցուցակը»,- հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին:

Նմանատիպ նյութեր