211652_close_icon
views-count18546 դիտում article-date 17:57 19-09-2017

«ՄՅՈւ»-ին խնդրել են երկրպագուներին արգելել երգել Լուկակուի առնանդամի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլում խտրականության դեմ պայքարի կազմակերպությունը (Kick It Out) դիմել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ խնդրելով ակումբի երկրպագուներին արգելել կատարել հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին երգը: «Երգի տեքստը վիրավորական և խտրական բնույթ է կրում: Ֆուտբոլում և հանրության մեջ ընդհանրապես ռասիստական դրսևորումները անընդունելի են, անկախ խաղացողին աջակցելու մտադրությունից», նշված է կազմակերպության հայտարարության մեջ: Չեմպիոնների լիգայում «Բազելի» (3:0) և ԱՊԼ-ի 5-րդ տուրում «Էվերթոնի» (4:0) հետ խաղերում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հետևյալն էին երգում. «Ռոմելու Լուկակուն մեր բելգիական հանճարն է, որը գոլեր է խփում ու ունի 24-դյույմանոց առնանդամ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր