211652_close_icon
views-count4597 դիտում article-date 17:46 19-09-2017

Պետական գույքի կառավարման վարչության պետն աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի Միջազգային Հիմնադրամի առաքելության ներկայացուցիչների հետ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի Միջազգային Հիմնադրամի առաքելության ներկայացուցիչների հետ, պատվիրակությունը գլխավորել է Հոսեյն Սամիին: Այցի նպատակը Մասնավորեցման ծրագրի հետ կապված հարցերի քննարկումն էր: ՊԳԿՎ ղեկավարը հյուրերին համառոտ ներկայացրել է, թե մասնավորեցման գործընթացը մեր երկրում ներկայում որ փուլում է և ինչպիսին է ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը: ՙՙՎերջին տարիներին պետական գույքի կառավարման ոլորտում դրված է արդյունավետության բարձրացման, նոր ներդրումների ներգրավման, չաշխատող պետական ակտիվների վերագործարկման խնդիրը, իսկ մասնավորեցումը Վարչության գործառույթների մեջ որպես առանցքային ուղղություն այլևս չի համարվում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում 1991թ.-ից սկսված մասնավորեցման գործընթացն այսօր մոտեցել է ավարտին: 1991թ.-ից սկսած մինչ օրս, մասնավորեցվել են տնտեսության տարբեր ոլորտներին պատկանող պետական մասնակցությամբ՝ 2043 խոշոր, միջին և փոքր ընկերություններ, 100 տոկոսով մասնավորեցվել են նաև առևտրի, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտների կազմակերպությունները, որոնց ընդհանուր թվաքանակը 7309 է, ինչպես նաև անավարտ շինարարության օբյեկտները, ընդհանուր թվաքանակը՝ 101: Ներկա դրությամբ մասնավորեցված է պետական մասնակցությամբ ընկերությունների 90 տոկոսը,- ասել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Վարչության ղեկավարը խոսել է նաև Մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին, ներկայացրել նախապատրաստական ծավալուն աշխատանքը, որ տարվում է՝ ընկերությունները օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար: ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսեյն Սամիին տեղեկացրել է, որ Հայաստանի հետ գործակցության նոր ծրագրում կընդգրկվի նաև մասնավորեցումը, հետաքրքրվել է, թե ինչպես է ապահովվում գործընթացի թափանցիկությունն ու արդյոք պետական գույքի այս կամ այն եղանակով վաճառքը հասանելի է արտաքին ներդրողներին: ՙՙՄասնավորեցման ծրագիրը մշակվել է հրապարակային քննարկումների արդյունքում, յուրաքանչյուր քայլ կարգավորված է օրենսդրությամբ, կատարման ընթացքը ևս թափանցիկ ու բաց կլինի, հասանելի նաև արտաքին ներդրողներին` հնարավոր բոլոր եղանակներով: Մասնավորեցման նոր ծրագրի նպատակը ներդրումներն են, մրցունակության բարձրացումն ու ծառայությունների բարելավումը: Այն նաև պետություն- մասնավոր հատված գործակցության վառ օրինակ է,-պարզաբանել է Վարչության պետ Արման Սահակյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր