211652_close_icon
views-count4612 դիտում article-date 14:35 19-09-2017

Ուկրաինայում հայտնաբերել են Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայ զինվորի աճյուն

Այս տարվա օգոստոսի վերջին Ուկրաինայի Զապորոժիե շրջանում կատարված որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Մեծ հայրենականի մասնակից, 1904 թվականին ծնված Դավիթ Տեր-Պողոսյանի աճյունը։ «Նա ծնունդով Լենինականից էր /ներկայիս Գյումրի քաղաքը/։ Գրանցված է եղել 37-րդ փողոցի 11 տանը, սակայն Երևանի Ստալինյան զինկոմիսարիատից է զորակաչվել։ Համաձայն փաստաթղթերի՝ նրա կինը՝ Սոնյա Մամիկոնի Ոսկանյանը, ծնունդով Երևանից է եղել»,-«Ռուսարմինֆո»-ին հայտնել է Կերչ քաղաքի որոնողական խմբի ղեկավար Նատալյա Ձյուբան։ Նա նաև հույս է հայտնել, որ կգտնվեն Դ. Տեր-Պողոսյանի հարազատները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր