211652_close_icon
views-count8235 դիտում article-date 13:43 19-09-2017

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը որոշել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը մտադիր է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ դառնալ, ինչի մասին այսօր նա պաշտոնապես կհայտարարի: Ռինգ դուրս գալու համար «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդր պաշտպանը պետք է բռնցքամարտիկի արտոնագիր ստանա: 38-ամյա Ֆերդինանդը 81 խաղ է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում, մասնակցել աշխարհի երեք առաջնությունների: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է Անգլիայի 5-ակի չեմպիոն, իսկ 2008-ին նվաճել է Չեմպիոնների լիգան: Ռիո Ֆերդինանդը երկու տարի առաջ ֆուտբոլիստի կարիերան ավարտեց: Նույն տարում էլ ծանր հիվանդությունից մահացավ նրա կինը՝ Ռեբեկան: Այժմ նա միայնակ երեք երեխա է դաստիարակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր