211652_close_icon
views-count7007 դիտում article-date 15:53 19-09-2017

Ռուս-բելառուսական զորավարժություններին ուղղաթիռը հրթիռով հարվածել է հանդիսատեսին, 2 մարդ վիրավորվել է

Ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունների ժամանակ Կա-52 ուղղաթիռը պատահաբար հրթիռակոծության է ենթարկել Սանկտ Պետերբուրգի մոտ՝ «Լուժսկիյ» պոլիգոնի մոտակայքում գտնվող հանդիսատեսին, գրում է [url=https://meduza.io/news/2017/09/19/na-ucheniyah-zapad-2017-vertolet-popal-raketami-po-zritelyam-dva-cheloveka-raneny?utm_source=website&utm_medium=push&utm_campaign=browser_news]meduza[/url]-ն: 66.ru կայքի տեղեկություններով՝ երկու մարդ ստացել է ծանր վնասվածքներ: Աղբյուրը ենթադրություն է հայտնել, որ «երկինք-երկիր» դասի հրթիռի արձակումը պատահաբար է տեղի ունեցել՝ անսարքության պատճառով: Զրուցակցի խոսքով՝ վիրավորները լրագրողներ են: Դեպքը, ինչպես ենթադրվում է, տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին կամ 18-ին: Պաշտոնապես այդ մասին ոչինչ չի հաղորդվել: Հիշեցնենք, որ ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» համատեղ զորավարժությունները սկսվել են սեպտեմբերի 14-ին: Դրանց մասնակցում է մոտ 13 հազար զինծառայող, նրանց մեծ մասը՝ բելառուս, մինչև 70 ուղղաթիռ և ինքնաթիռ, մոտ 250 տանկ և մինչև 10 ռազմանավ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր