211652_close_icon
views-count7128 դիտում article-date 14:09 19-09-2017

Գերմանիայի իշխանություններից քաղաքական ապաստան են խնդրել շուրջ 200 թուրք դիվանագետներ

Վերջին 1 տարվա ընթացքում դիվանագիտական անձնագրերով Թուրքիայի մոտ 200 քաղաքացիներ Գերմանիայի իշխանություններից քաղաքական ապաստան են ստացել։ Այդ մասին հայտնում է DPA-ն՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարությունը։ Գործակալությունը պարզաբանում է, որ հայտերը սկսվել են ուղարկվել ԱԳՆ այն բանից հետո, երբ նախորդ տարվա հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ կատարվեց և տասնյակ հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ դիվանագետներ, ձերբակալվեցին։ Անկարայի համոզմամբ՝ հեղաշրջման կազմակերպիչներից շատերը թաքնվում են հենց Գերմանիայում։

Նմանատիպ նյութեր