211652_close_icon
views-count81569 դիտում article-date 12:13 19-09-2017

Կավանին և Նեյմարը ընդհարվել են հանդերձարանում

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում՝ «Լիոնի» հետ խաղից (2:0) հետ ՊՍԺ-ի հարձակվողներ Էդինսոն Կավանին և Նեյմարը հանդերձարանում ընդհարվել են: Խաղի ընթացքում ֆուտբոլիստները մի քանի անգամ վիճաբանել են. նախ, թե ով պետք է իրացնի տուգանային հարվածը, իսկ հետո՝ 11մ. հարվածը: Նշվում է, որ Կավանիի և Նեյմարի վիճաբանությանը միջամտել են թիմակիցները և նրանց բաժանել: Կոնֆլիկտի պպատճառներից մեկը լավագույն ռմբարկուի համար նախատեսված պարգևավճարն է: Կավանիի պայմանագրում կա կետ, համաձայն որի նա մոտ 1 միլիոն եվրո կստանա, եթե դառնա Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու: Ենթադրվում է, որ Նեյմարի պայմանագրում էլ կա նման կետ: Նախորդ մրցաշրջաններում ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը ռմբարկուական մրցավազքում հաղթելու համար ստանում էր 1,5 մլն եվրո: Միջադեպից հետո Նեյմարը Կավանիի ինստագրամի էջը [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/18/1077656/]արգելափակել[/url] է, իսկ ուրուգվայցին հայտարարել է, թե բրազիլացու հետ խնդիրներ չունի:

Նմանատիպ նյութեր