211652_close_icon
views-count5594 դիտում article-date 13:30 19-09-2017

Քարվաճառում արտաքին ջրամատակարարման համակարգի կառուցումն ավարտման փուլում է

Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում իրականացվում են արտաքին ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ: «[url=http://artsakhpress.am/arm/news/72725/qarvatcharum-artaqin--jramatakararman--hamakargi-karucumn-avartman--pulum--e.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանն ասել է, որ աշխատանքներն սկսվել են 2016 թվականից: «Ավարտվել է արտաքին ջրագծի կառուցման շուրջ 14,5 կմ խողովակաշարի անցկացումը, կառուցվել է 3 ակունք: Առաջիկայում անհրաժեշտ է իրականացնել նորակառույց ջրամատակարարման համակարգի փորձարկում, որից հետո Քարվաճառը կունենա ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման շուրջօրյա մաքուր ջուր»,-նշել է Գ. Հայրիյանը և տեղեկացրել, որ արտաքին ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներն ավարտման փուլում են:

Նմանատիպ նյութեր