211652_close_icon
views-count5883 դիտում article-date 10:46 19-09-2017

4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում, 4-ն էլ թալանեցին տարան. Զարեհ Պալյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Երկրում պետք է փոփոխություն լինի, որ 3 միլիոնը դառնա 4 միլիոն: Այդ 4 միլիոն էլ մի սփոփիչ թիվ չէ, պետք է ավելին լինի»,- այս մասին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց ամերիկաբնակ հասարակական գործիչ Զարեհ Պալյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանի բնակչությունը պետք է դարձնել 4 միլիոնի: Հարցին՝ սփյուռքահայ գործիչները վստահո՞ւմ են Հայաստանի կառավարությանը, որպեսզի գան ու ներդրումներ անեն Հայաստանում: «Զրո վստահություն, գիտեն, որ թալանում են, դատարան չկա, եթե մարդիկ վեճի մեջ են ընկնում: Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում: Ճիշտ է, շատ մեծ գումարներ չէին, ամեն մեկը մինչև 30 հազար դոլար: Չորսն էլ թալանեցին տարան, ո՞ւր է դատարանը, որ ես դիմեմ, որ արդարությունը վերականգնեմ: Հինգերորդն էլ անցած տարի դրեցի, չաշխատեց: Խնդիրը բարոյահոգաբանական ու ազնվական արժեքների բացակայությունն է, դա տանում է դեպի գահավիժում»,- հայտարարեց նա: Զարեհ Պալյանը նաև ուշադրություն հրավիրեց Հայաստանում պետական պաշտոններում նշանակվող մարդկանց կենսագրությանը: Նրա խոսքով, ողբերգություն է նաև այն, որ պետական պաշտոնյաների են նշանակվում մարդիկ, որոնց արյան մեջ թալանն ու անդարարությունը կա: «Ես ոնց կարող եմ նման նախարարին ստիպել, որ հօգուտ ազգի աշխատի և ոչ թե հօգուտ իր գրպանի: Ազնիվ մարդը Հայաստանում հարիֆ է, արհամարհված մի հիմար: Մյուս կողմից, բոլոր բացասական հատկանիշներ դրսևորող անձնավորությունները ճարպիկ են, շնորհքով տղա են: Այ, այսպիսի վիճակ ո՞ւր կհասցնի մեզ»,- եզրափակեց Պալյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր