211652_close_icon
views-count3257 դիտում article-date 13:56 19-09-2017

Ավտոմատացվել է ռադիոէլեկտրոնային և բարձր հաճախականության սարքերի ներմուծման արտոնագրերի տրամադրման գործընթացը

Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում ներդրվել է «Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագրի տրամադրման» համակարգը: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տղեկացնում են, որ ընթացիկ տարվա հունիսից գործող համակարգն ավտոմատացնում է ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի ներմուծման արտոնագրերի տրամադրման գործընթացը` փոխարինելով թղթային եղանակով դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, ընդունման, մշակման և արտոնագրի տրամադրման գործընթացին: Համակարգի կիրառմամբ մի քանի անգամ արագացվել և դյուրինացվել է հայտերի ներկայացման և համապատասխան արտոնագրերի տրամադրման գործընթացը:

Նմանատիպ նյութեր